Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր առաջարկն է էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն. Նարեկ Կարապետյան
«Էջմիածինը դառնալու է համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը, կրոնական տուրիզմի կենտրոն»,- քարոզարշավի շրջանակում Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ մարդիկ գալու են այստեղ, որպեսզի առնչվեն քրիստոնեության, Քրիստոսի ուսմունքի հետ։
«Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն, աշխարհի համար դառնա կարևոր կետ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ, Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա՝ բաներ կան, որ իրենցից մեծ է։
Մանրամասն՝ տեսանյութում։