Չարագործների թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը. Կիբերոստիկանության զգուշացումը
Իրավունք
11:48 23/05/2026
Հայաստան

Չարագործների թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը. Կիբերոստիկանության զգուշացումը

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։

Այս մասին հայտնում է Կիբերոստիկանությունն ու կրկին անգամ հորդորում  չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

«Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները»,-նշում են ոստիկանությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չարագործների թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը. Կիբերոստիկանության զգուշացումը