Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանն է հետ բերել. Ծառուկյան
«Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով, սուտ ասելով, վիրավորելով»,- Երևանի Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է և այս պայմաններում ի՞նչ է իր ուզածը՝ նույն ճակատագի՞րը, ինչ Արցախում եղավ։
«8 տարի ստելով՝ բերեց-հասցրեց ինչի՝ հողերի հանձնում, զոհեր, Ալիևին շնորհակալություն հայտնել։ Դա է իր արածը, ոչ մի բան չի կարող անել։
Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն արել։
Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան էլ չունի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծեց, որ այսօր ժողովուրդին կանգնեցրել է ընտրության առաջ. «Կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի քանդողին կամ եկեղեցի կառուցողին, կամ երկիրը շենացնողին կամ երկիրը քանդող, ավերակ դարձնողին»։
Մանրամասն՝ տեսանյութում։