Միրզոյանն՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի մասին
Քաղաքական
13:07 25/05/2026
Հայաստան

Միրզոյանն՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չմանրամասնեց, թե  ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գալիս Հայաստան։

«Կգա, կհայտարարենք», - Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ ընտրություններում ի աջակցություն իշխանությունների՞ է գալիս, նա կարճ պատասխանեց. «Շա՞տ եք վախենում դրանից»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder