Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զինվшծ ներկայություն կա, օդում կախված է մնացել «անկլավների» հարցը. Մելոյան
Քաղաքական
12:48 25/05/2026
Հայաստան

Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զինվшծ ներկայություն կա, օդում կախված է մնացել «անկլավների» հարցը. Մելոյան

«Այսօր մենք լրջագույն ազգային անվտանգության խնդիր ունենք»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում ամենաշատն է արծարծվում խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը, ստորագրված փաստաթղթերին զուգահեռ Հայաստանի ինքնիշխան տարածքում  խախտված է տարածքային ամբողջականությունը։

«Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական  զինված ներկայություն կա։ Եվ չնայած որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին Հայաստանի ինքնիշխանությունը,  տարածքային ամբողջանությունը  երաշխավորվի ինչը բացառում է  այլ պետության զինված ներկայություն,  դրան զուգահեռ ոչ միայն ադրբեջանական զորքերը չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել անկլավների հարցը»,- ասա Գ. Մելոյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զինվшծ ներկայություն կա, օդում կախված է մնացել «անկլավների» հարցը. Մելոյան