Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին
Քաղաքական
13:24 25/05/2026
Հայաստան

Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ  խզել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություները Ռուսաստանի հետ։

Ըստ նրա, Հայաստանը տրամադրված է հակառակին. «Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»։

Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ համար են այդ  հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, Միրզոյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, վստահ էլ չեմ: Շատ չեմ էլ հասցնում քարոզարշավի ընթացքում հետևել, բայց ենթադրում եմ՝ դուք էլ մասնագիտացած եք այդ ոլորտում, փորձեք ձեր ենթադրությունները անել»։ 

Ինչ վերաբերում է 300 հազար ադրբեջանցիներ Հայաստանում բնակեցնելու մասին տեղեկություններին, Միրզոյանն ասաց. «Քանի՞ անգամ կարելի է  արձագանքել կատարյալ անհեթեթությանը»։ Նա նաև նշեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության օրակարգում, պայմանավորվածությունների շրջանակում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին