Փորձ է արվում թուլացնել Հայաստան-Սփյուռք կապը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
17:27 25/05/2026
Հայաստան

Փորձ է արվում թուլացնել Հայաստան-Սփյուռք կապը. Նարեկ Կարապետյան

«Փորձ է արվում թուլացնել Հայաստան-Սփյուռք կապը և նվազեցնել եկեղեցու դերակատարությունը ցեղասպանության թեմայի շուրջ»,-Սպիտակում բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Ըստ նրա, նրանց չհաջողվեց տարանջատել Հայաստանն ու Սփյուռքը, քանի որ իրենք ոտքի կանգնեցին։ 

Խոսելով Սպիտակի վերականգնման մասին՝ Կարապետյանն ընդգծեց, որ սփյուռքի աջակցությունը և հիշատակեց Քըրք Քըրքորյանին։ 

«Եթե այսօր Սպիտակը կանգնած է, դրա մեջ մեծ ներդրում ունի սփյուռքը»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Լոռու մարզում շարունակում են պահպանվել գործազրկությունն ու գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել պետական կառավարման մոտեցումները և ստեղծել լավ վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չարտագաղթեն։

Նա անդրադարձավ նաև օրեր առաջ՝ քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սպիտակ կատարած այցին՝ երբ  զինվորի պապիկի հարցին արձագանքելիս Փաշինյանի անվտանգության աշխատակիցները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ։

«Իրենք չեն գնահատում մարդկանց։ Դա վիրավորանք է ոչ միայն այդ մարդու, այլ ամբողջ Սպիտակի նկատմամբ»,- ասաց Ն. Կարապետյանը։ 

Ելույթի ավարտին նա քաղաքացիներին կոչ արեց ակտիվ մասնակցել առաջիկա քաղաքական գործընթացներին և «մեծ փոփոխություններ» իրականացնել երկրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder