Մեր հաստ կողն օգնեց սաղ Հայաստանին ցույց տալ, օր իդոնք կերթան թուրքի տագը կպառկին, բայց ուդա մարդ կա օր չպառկի. Կարապետյան
Քաղաքական
22:31 25/05/2026
Հայաստան

Մեր հաստ կողն օգնեց սաղ Հայաստանին ցույց տալ, օր իդոնք կերթան թուրքի տագը կպառկին, բայց ուդա մարդ կա օր չպառկի. Կարապետյան

«Ժողովուրդ, էման խորոտ պատկեր է, որ չեք պատկերցնի։ Ինչ գուզիմ ըսիմ ձըզի։ Նախ գուզիմ, շնորհակալություն հայտնիմ էն բանի հմար, որ դուք էրիր իք՝ առջի օրվնե, իրա դժվար պայքարի մեջ, դուք մեր կղքն իք, իրար հետ էինք, տարբերություն չկար»,-Տաշիրում «Ուժեղ Հայաստանի» նախընտրական հանդիպման ժամանակ հայրենի բարբառով ժողովրդին դիմեց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց, որ ժողովրդի հետ ողջ Հայաստանին կարողացան հասկացնել, որ այդ մարդկանց հնարավոր է հեռացնել իշխանությունից;

«Մեր պայքարը հայրենիքի, ժողովրդի համար է, մեր ժողովուրդն աղքատության մեջ է ապրում, երիտասարդությունը երկիրը թողնում գնում են, մենք պետք է ինչ որ բան փոխենք երկրում։ Աղքատությունը մեզ չի սազում և միասին պետք է նորմալ երկիր կառուցենք»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց, որ ժողովուրդը վախենում է որ բոլոր ղեկավարները թալան են անում, բայց պետք է գա ղեկավար, որը թալան չի անում, այլ ինքն է տալիս պետությանը։

Կարապեյանն ասաց, որ տաշիրցու հաստ կողը օգնեց հայ ժողովրդին պաշտպանել էջմիածինը։

«Մեր հաստ կողն օգնեց սաղ Հայաստանին ցույց տալ, օր իդոնք կերթան թուրքի տագը կպառկին, բայց ուդա մարդ կա օր չպառկի»,-հայտարարեց Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder