Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ. Փաշինյան
«Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի»,-Շիրակի մարզի նախընտրական ամփոփիչ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ պատրաստվում է հունիսի 7-ից հետո այնտեղ արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ»,-ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ դրանից հետո Գյումրին կծաղկի ինչպես Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»։