Վաղը Թբիլիսից (տեսակապով) Ռուբիոյին դիմավորելիս մենք ավելի շատ կլինենք, քան հայերը Երևանում. Գվարամիա
Քաղաքական
16:51 25/05/2026
Տարածաշրջան

Վաղը Թբիլիսից (տեսակապով) Ռուբիոյին դիմավորելիս մենք ավելի շատ կլինենք, քան հայերը Երևանում. Գվարամիա

«Վաղը Թբիլիսից Ռուբիոյին դիմավորելիս մենք ավելի շատ կլինենք, քան հայերը Երևանում նրան կդիմավորելու ժամանակ, ես վստահ եմ դրանում», - լրագրողներին ասաց «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան՝ խոսելով մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքի վերաբերյալ։

«Գրուզիա օնլայնի»-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Այս կառավարությունը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում այցելությունները միշտ կլինեն Երևան և՝ երբեք Թբիլիսի»։

«Որքան մեծ է դիմադրությունը, այնքան մեծ է հակազդեցությունը։ Վաղը շատ մարդիկ կլինեն, և խոչընդոտները չեն աշխատի։ Ընդհակառակը, դա մեզ ավելի շատ կմոտիվացնի։ Վաղը Թբիլիսիում մենք ավելի շատ կլինենք, քան հայերը, որոնք կդիմավորեն Ռուբիոյին Երևանում, ես վստահ եմ դրանում։ Ես չեմ շեշտում ազգային պատկանելությունը. իհարկե, ես խոսում եմ քաղաքացիների մասին։ Այնտեղից մենք նաև կդիմենք Ռուբիոյին. այնտեղից մեզ ավելի շատ կտեսնեն, քան Վրաստանի կառավարությունը թույլ է տալիս մեր ժողովրդին։ Բայց ամենակարևորը, որ մենք տեսնենք միմյանց. այնտեղ կանգնածներին, էկրաններից դիտողներին, քաղբանտարկյալներին և, ամենակարևորը, արտագաղթողներին։ Նրանք նույնպես միշտ անտեսանելիորեն կանգնած են մեր կողքին՝ ցույցերի և հանրահավաքների ժամանակ։ Մենք պետք է միասին մի քանի որոշումներ կայացնենք, ապա դրանք իրականացնենք՝ ոչ թե այսօր կամ վաղը, այլ ժամանակի ընթացքում։ Այս կառավարությունը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում այցելությունները միշտ կլինեն Երևան և երբեք՝ Թբիլիսի»,-հայտարարեց Գվարամիան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder