Հայաստանն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
10:58 25/05/2026
Հայաստան

Հայաստանն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիլ Ծառուկյանի նախընտրական ջերմ ու անկեղծ հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։

«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով հանդիպումների մասին պատմող տեսանյութը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան