Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ. Փաշինյան
Քաղաքական
22:05 25/05/2026
Հայաստան

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ. Փաշինյան

«Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի»,-Շիրակի մարզի նախընտրական ամփոփիչ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ պատրաստվում է հունիսի 7-ից հետո այնտեղ արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ»,-ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ դրանից հետո Գյումրին կծաղկի ինչպես  Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ. Փաշինյան