Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էս քաղաքական պրոցեսը ես անվանում եմ երեխաների հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան
«Էս քաղաքական պրոցեսը ես անվանում եմ երեխաների հեղափոխություն»,-Բյուրեղավանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեսավ, որ նախընտրական հավաքին ներկաների գերակշիռ մեծամասնությունը երեխաներ են և մտավախություն հայտնեց, որ չի հասցնի բոլորին քարտեզ և թխվածքաբլիթ նվիրել։
«Որովհետև իրենք հասկանում են, որ մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, մենք ոտք ենք դնում մեր երկրի հարատևության օարակարգ»,-եզրակացրեց Փաշինյանը։
Քարտեզ և բլիթ ստանալու հերթի մեջ մի աղջնակի սեղմեցին, լացացրեցին, ինչի հետևանքով փոքրիկին արտահերթ մոտեցրեցին Փաշինյանին։
Մեր կողմից արձանագրենք, որ երեխաների մեծ թիվը՝ հատկապես շրջաններում, նաև տարեց քաղաքացիներինրը, հիմնականում այդ կրծքանշանների և բլիթների պատճառով է։ Երբ Փաշինյանը չի հասցնում բոլորին տալ «նվերները»՝ մեծ խառնաշփոթ և իրարանցում է սկսվում և բոլոր կողմերից քարտեզներ են խնդրում։ Հետևաբար՝ այդ նվերներով Փաշինյանը շահագրգռում է ընտրողներին՝ նաև նրանց երեխաների միջոցով, ինչն արդեն ստանում է «ընտրակաշառքի» տեսք։