ԱԺ հերթական նիստում քվորում չկա՝ գրանցվել է 5 պատգամավոր
Քաղաքական
10:12 26/05/2026
Հայաստան

ԱԺ հերթական նիստում քվորում չկա՝ գրանցվել է 5 պատգամավոր

«ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավել, քան 4 ժամը։ Այսպիսով մենք ունենք հնարավորություն, շնորհակալություն, բոլորիդ, լավ օր եմ մաղթում»,-ԱԺ հերթական նիստին մեկնարկին ասաց ԱԺ փոխխոսնակ հակոբ Արշակյանը՝ այն բանից հետո երբ գրանցումից հետո հայտարարեց, որ քվորում չկա նիստը սկսելու համար։

Հերթական նիստը սկեսելու համար գրանցվել էր միայն 5 պատգամավոր՝ նիստը նախագահող Հակոբ Արշակյանի հետ միասին։

Դահլիճում ներկա էին «Պատիվ ունեմ» խմբակցության երեք պատգամավոր, Հակոբ Ասլանյանը և Հակոբ Արշակյանը։

ԱԺ-ում ընդմիջում է հայտարարված։

Իսկ նիստի օրակարգում ընդգրկված է 35 օրինագիծ,այդ թվում՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ հերթական նիստում քվորում չկա՝ գրանցվել է 5 պատգամավոր