Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
11:09 26/05/2026
Հայաստան

Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախընտրական հանդիպումները շարունակվել են Վայոց ձորի մարզում։

«Մեր հայրենակիցների հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար շատ կարևոր է։ Երբ տեսնում եմ մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում նրանց սպասելիքներն արդարացնելու համար։

Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է։ Մարդիկ ուզում են խաղաղ, ապահով ու կայուն ապագա։ Նրանք հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից և այսօր սպասում են իրական լուծումների ու հստակ քայլերի»,-գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հրապարակել հանդիպումների մասին պատմող տեսանյութը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ Ծառուկյան