Բաքվում այսօր կսկսվի հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը
Քաղաքական
14:19 26/05/2026
Տարածաշրջան

Բաքվում այսօր կսկսվի հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում սկսվել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատավարությունը», որոնք Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով դատապարտվել էին ազատազրկման։

Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուսների նկատմամբ դատարանի կայացրած դատավճռի դեմ բողոքը։

Գործը կքննվի Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։

Դատավարությունը սկսվում է այսօր։

Հիշեցնենք, որ  Ռուբեն Վարդանյանի որոշել էր դատավճիռը չբողոքարկել։ Նա Բաքվի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման է դատապարված։ 

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և Արացախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին՝  ցմահ ազատազրկման, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա,  Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման,  Մադաթ Բաբայանը՝  19 տարվա ազատազրկման։

Հիշեցրեց, որ նախկին բոլոր ղեկավարներին Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, բացառությամբ երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սակայանի։ Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է  ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Դատախազներն իրենց խոսքում էլ նշել էին՝ պահանջում են խիստ պատժատեսակ նրանց նկատմամբ և քանի որ  ցմահ ազատազրկումն անհնար է, ապա դրան փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։

Ադրբեջանը նրանց մեղադրում է՝ «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտումներ, ինչպես նաև ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, իշխանության բռնի զավթում, իշխանության բռնի պահպանում և բազմաթիվ այլ հանցագործություններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder