Ապօրինnւթյnւնների գնալու դեպքում` Փաշինյանն իր գլխին մեծ փորձանք կբերի. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
13:06 27/05/2026
Հայաստան

Ապօրինnւթյnւնների գնալու դեպքում` Փաշինյանն իր գլխին մեծ փորձանք կբերի. Ռոբերտ Քոչարյան

«Չեմ կարծում, որ նման ռիսկի կդիմի, այդ ռիսկը հղի է լինելու հեղափոխական հետևանքներով»,- Մեղրիում հարցազրույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ԱԺ ընտրություններում պարտության դեպքում Նիկոլ  Փաշինյանը տարատեսակ մեխանիզմեր կիրառելով՝ նոր համապետական ընտրություններ պարտադրել։

Ըստ նրա, ընտրություններից հետո հանրությունը տաքացած է, կրքերը բորբոքված են և տարբեր կուսակցությունների, միավորների ընտրազանգվածը մոբիլիզացված է։

«Նման իրավիճակներում նման կարգի ապօրինությունների գնալը չափազանց ռիսկային է։ Ինքն իր գլխին մեծ փորձանք կբերի»,- ասաց Ռ.Քոչարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապօրինnւթյnւնների գնալու դեպքում` Փաշինյանն իր գլխին մեծ փորձանք կբերի. Ռոբերտ Քոչարյան