ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային ուղղված պատասխան հարվածի մասին
Քաղաքական
10:15 28/05/2026
Տարածաշրջան

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային ուղղված պատասխան հարվածի մասին

ԻՀՊԿ-ն հարվածել է ԱՄՆ ռազմական բազային, որից սկսվել է Բանդար Աբբաս օդանավակայանի մոտակայքում գտնվող օբյեկտի վրա հարձակումը։ Այդ մասին հայտնել է Press TV-ն։

«ԱՄՆ ռազմական բազային հարված է հասցվել ժամը 4:50-ին (Երևանի ժամանակով ժամը 4:20-ին)»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում ասվում է. «Ագրեսիայի ոչ մի ակտ անպատասխան չի մնա, և եթե հարձակումը կրկնվի, Թեհրանը կգործի ավելի վճռականորեն»։

Չորեքշաբթի լույս առավոտյան «Ռոյթերս»-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի ռազմական օբյեկտի։

Երկու օր առաջ ամերիկյան ուժերը հարվածել էին հրթիռային կայաններին և նավակներին Իսլամական Հանրապետության հարավային մասում։ Սակայն Պենտագոնը պնդում է, որ հրադադարը ուժի մեջ է մնում։

Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հաղորդում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին, որը երկու կողմերը քննարկում են մի քանի շաբաթ։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ հիմնական խոչընդոտը մնում է Իրանի միջուկային ծրագիրը. Վաշինգտոնը պահանջում է Իսլամական Հանրապետությունից դուրս բերել բարձր հարստացված ուրանի ողջ պաշարները, ինչը Թեհրանը մերժում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder