Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր այս իշխանության թեթև ձեռքով մեզ լրջագույն վտանգներ են սպառնում. Գոհար Մելոյան
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Տոն, որը հայ ազգի հավաքական կամքի, միասնականության և ուժի դրսևորման անմիջական հետևանքն է»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը»,- գրում է Մելոյանն ու մեջբերում Հովհաննես Քաջազնունի /ՀՀ վարչապետ - 1918-1919 թթ./ խոսքերը. «Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»: Հովհաննես Քաջազնունի /ՀՀ վարչապետ - 1918-1919 թթ./»։
Նա ասում է, որ այսօր այս իշխանության թեթև ձեռքով մեզ լրջագույն վտանգներ են սպառնում. «Ադրբեջանը պահանջում է, որպեսզի մենք հրաժարվենք մեր անկախության հռչակագրից՝ անվանելով այն կոնֆլիկտածին, ստիպում է փոխել Սահմանադրությունը, ընդունել նորը։
Հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր՝ մասնակցում ենք ընտրություններին ինքնիշխանության համար ՝ 3-րդ համար»։