Սպերցյանը մոտ է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն
Աշխարհում
10:31 29/05/2026
Աշխարհ

Սպերցյանը մոտ է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և ​«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի լավագույն ակումբներից մեկին: Նրա գործակալ Թիմուր Գուրցկայան այս մասին հայտարարել է թելեգրամի «Это футбол, брат!» ալիքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի լավագույն թիմերից երեքը առաջարկներ են ներկայացրել Սպերցյանի համար։

euro-football.ru-ի հաղորդմամբ, կիսապաշտպանի անձնական պայմանները լիովին ընդունելի են, և վերջնական որոշումը կայացնում է «Կրասնոդարի» ղեկավարությունը:

Սպերցյանի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: 25-ամյա հայազգի ֆուտբոլիստը ​«Կրասնոդարի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում:

Անցյալ մրցաշրջանում «Ալ-Նասրը», «Ալ-Հիլալը» և «Ալ-Ահլին» զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի լիգայի լավագույն եռյակը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանը մոտ է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն