Գիտնականները կանխել են քաղցկեղի զարգացումը՝ նրա մեջ ներարկելով վիրուս
Առողջություն
19:01 31/05/2026
Աշխարհ

Գիտնականները կանխել են քաղցկեղի զարգացումը՝ նրա մեջ ներարկելով վիրուս

Մինեսոտայի համալսարանի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ հաջողությամբ  վիրուս են ներարկել, որը քաղցկեղի ամենամահացու ձևերից մեկն է: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Մեթոդը հիմնված է գենետիկորեն մոդիֆիկացված ադենովիրուսի վրա, որը կարող է բազմանալ միայն քաղցկեղի բջիջների ներսում: Վիրուսների այս խումբը առաջացնում է սուր վարակներ՝ ազդելով շնչառական ուղիների, աչքերի, աղիքների և լիմֆոիդ հյուսվածքների լորձաթաղանթների վրա (օրինակ՝ նշիկներ և ավշային հանգույցներ):

Ուռուցքը վարակելուց հետո վիրուսը առաջացնում է չարորակ բջիջների քայքայում, ապա տարածվում ուռուցքի հարակից հատվածներում:

Զարգացումը ներկայացրել է պրոֆեսոր Մասատո Յամամոտոյի գլխավորած թիմը: Վաղ փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով երեք հիվանդների ուռուցքները դադարեցին աճել բուժումից հետո, և նրանց վիճակը մնում է կայուն:

Բուժման պահին հիվանդների ուռուցքները դեռ չէին տարածվել ենթաստամոքսային գեղձից այն կողմ: Հետազոտողների խոսքով՝ առաջին մասնակցին դեղամիջոցի ներարկումից մեկ տարի անց և թերապիայից մի քանի ամիս անց մնացած հիվանդների մոտ ուռուցքի հետագա աճի նշաններ չեն հայտնաբերվել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder