Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տղամարդը չունեցած քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո դատի է տվել հիվանդանոցին
Անգլիայում մի տղամարդ դատական հայց է ներկայացրել հիվանդանոցի դեմ՝ քաղցկեղի բուժման համար, որը նա չուներ։ Դեպքի մասին հաղորդում է Daily Mail-ը։
Լոնդոնցի Մարկ Ուելանդը դատի է տվել հիվանդանոցին՝ ենթադրյալ չարորակ ուռուցքը հեռացնելու նպատակով լուրջ վիրահատության ենթարկվելուց հետո։
2020 թվականին բժիշկները տղամարդուն ասել են, որ նա, հավանաբար, քաղցկեղ ունի։ Վիրահատության ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել. Մարկը կորցրել է մոտ 3.5 լիտր արյուն, և վիրաբույժները ստիպված են եղել նվազագույն ինվազիվ միջամտությունից անցնել բաց վիրահատության։
Արդյունքում հեռացվել է նրա ենթաստամոքսային գեղձի մոտ 40%-ը և ամբողջ փայծաղը։ Սակայն հետվիրահատական հետազոտությունները ցույց են տվել, որ ուռուցքը բարորակ է և ոչ քաղցկեղային։
Հիվանդանոցը ընդունել է իր սխալը՝ նշելով, որ հիվանդին պետք էր անհապաղ վիրահատության փոխարեն առաջարկվեր հետազոտություն։
Մարկի խոսքով՝ իր կյանքը կտրուկ փոխվել է այդ ժամանակվանից ի վեր։ Նա ստիպված է եղել վաղաժամ թոշակի անցնել, անընդհատ ցավեր է զգում, չի կարողանում ճիշտ վարել և այժմ փայծաղի բացակայության պատճառով պետք է հակաբիոտիկներ ընդունի ողջ կյանքի ընթացքում։
Ուելանդը հիվանդանոցից պահանջում է 400,000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Դատական գործընթացները շարունակվում են։