Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության համար
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ կառավարության հաղորդմամբ, ՌԴ նախագահը Ն.Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Ն.Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։