Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պարոն Փաշինյան, մի հարցի պատասխանեք՝ Սևան քաղաքս աճուրդի տակ է՞.Կնոջ անպատասխան հարցը Նիկոլ Փաշինյանին
Սևանում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չշփվեց ընտրողների հետ։ Տարեց տղամարդը և կինը ցանկանում էին մեկ հարց տալ, բայց թիկնապահները թույլ չէին տալիս մոտենալ, Փաշինյանն էլ հորդորում էր իր օգնականին դիմել։
Մի երիտասարդ կին լացակումած երկու մանկահասակ երեխայի հետ կարողացավ մոտենալ, բայց Փաշինյանը նրան նույնպես ուղղորդեց օգնականի մոտ։
«Խնդրում եմ՝ ընդամենը 1 րոպե ժամանակ տրամադրեք»,- ավտոբուսի մոտ Փաշինյանին հասավ մեկ այլ կին։
Փաշինյանը հայտարարեց, թե ժամանակ չունի։
«Խնդրում եմ ինձ լսեք, մի հարցի պատասխանեք՝ Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրեց կինը։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց կորդինատ թողնել օգնականի մոտ։
Կինն ասաց, որ թողել է կորդինատ, բայց ոչ մեկը չի արձագանքում և կրկին հնչեցրեց նույն հարցը, որն անպատասխան մնաց։