Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
Քաղաքական
22:32 02/06/2026
Հայաստան

Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ես ուզում եմ հասկանալ, երբ հարցնում եք այս փաստաթուղթն ի՞նչ եք արել, այս առաջարկն ի՞նչ եք արել, ի՞նչ եք ակնկալում»,-2019թ-ին Մինսկի խմբի ներկայացրած բանակցային փաստաթղթի վերաբերյալ Արարատ Միրզոյանին ուղղված հարցի վերաբերյալ նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով բանավեճի մասնակիցներին։

Նա շարունակելով դիմեց Միրզոյանին. «2019 թվականին Նիկոլ Փաշինյանը մեր հարցին ի պատասխան ասել է. «2019 թվականի առաջարկն ինձ չի ներկայացվել, ՀՀ նախագահներին է ներկայացվել»։ Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով»:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը սպառնաց հաջորդ վիրավորանքի դեպքում Վարդանյանին հեռացնել տաղավարից։

Քրիստինե Վարդանյանը հակադարձեց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին մեջբերելը վիրավորանք է և շարունակեց. «Աշխարհում որտե՞ղ եք տեսել խաղաղություն՝ գերիներով, օկուպացված տարածներով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder