Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական անանուն գորգի պատմությամբ Պլովդիվում կազդադարվի The Black Box 20-րդ միջազգային փառատոնի բացումը
Հունիսի 2-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումն այսօր կազդարարի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի «Խալի» բեմադրությունը։
«Հատկանշական է, որ «Խալի»-ն կներկայացվի Պլովդիվի դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1881 թվականին և համարվում է Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։
Ավելի քան 140 տարի այն եղել է երկրի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ ձևավորելով բուլղարական թատերարվեստի պատմությունն ու հյուրընկալելով միջազգային հեղինակավոր նախագծեր»,- հայտնում են Երևանի Մնջախաղի պետական թատրոնից։
Այն ներկայացնում է հայկական անանուն գորգի պատմությունը։ Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան, երաժշտություն՝ Հայկ Կարոյի, կատարումները՝ «Խազեր» երգչախմբի։
