Զինծառայողի մաhվшն դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
12:24 02/06/2026
Հայաստան

Զինծառայողի մաhվшն դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղը հայտնել էին, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զինծառայողի մաhվшն դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ