Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ: Ժամեր առաջ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում ֆոտոշարք է հրապարակել։ Կադրերից մեկում Լյուիս Հեմիլթոնն է։
«Վերջերս»,- գրառումը լակոնիկ մակագրել է Քիմը։
Լուսանկարների ընտրանիում ներառված են սիրելիների, այդ թվում՝ մայր Քրիս Ջեների, տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի, Քայլի Ջեների և երեխաների կադրերը: Չորրորդ լուսանկարը գրավել է երկրպագուների առանձնահատուկ ուշադրությունը՝ 41-ամյա Հեմիլթոնի սելֆին, որն արել է զույգը միասին հեծանիվ վարելիս։ Լուսանկարում վարորդը ժպտում է տեսախցիկին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Լյուիս Հեմիլթոնի միջև սիրավեպի մասին խոսակցություններ սկսեցին տարածվել այս տարվա փետրվարից, երբ աստղը մասնավոր ինքնաթիռով թռել է մրցարշավորդի մոտ։ Քիմը Լյուիսի համար թանկարժեք 10-ժամյա թռիչք է կատարել Լոս Անջելեսից հասնելով Լոնդոն։
Երկու ամիս անց Քիմը և Լյուիսը հաստատեցին լուրերը։ Ճապոնիայի Գրան պրիի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Ferrari-ի վարորդը այցելել է հայտնի Դայկոկու կայանատեղի։ Նա այնտեղ ժամանել է իր սիրելի Ferrari F40-ով։ Հենց այդ ուղևորության ընթացքում արված լուսանկարում Քիմ Քարդաշյանը նստած է Համիլթոնի կողքին։