ԴԺՀ-ում ավտոբուսի վրա ուկրաինական ԱԹՍ-ով հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Քաղաքական
16:36 03/06/2026
Աշխարհ

ԴԺՀ-ում ավտոբուսի վրա ուկրաինական ԱԹՍ-ով հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Ենակիևոյում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավտոբուսի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ Այդ մասին հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Ընդհանուր առմամբ 11 մարդ վիրավորվել է։ Ութը զոհվել է։ Ցավոք, մարմինները դեռևս չեն նույնականացվել», -«Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։

Ըստ մարզպետի, ուղևորափոխադրման համար ընդհանուր առմամբ գրանցվել էր 53 մարդ։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը այսօր առավոտյան հարձակվել է Պոդոլսկ-Սիմֆերոպոլ երթուղով ընթացողավտոբուսի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ տասը վիրավոր, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Մեկ այլ անձ ստացել է ամբուլատոր բուժում։

Քննչական մարմինները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հարձակվողը օգտագործել է արտասահմանյան արտադրության ինքնաթիռ-տիպի անօդաչու թռչող սարք։ Հարձակման փաստով քրեական հետաքննություն է սկսվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder