Կոնգոյում էբոլա վիրուսից մաhվшն 42 դեպք է գրանցվել
Առողջություն
09:35 03/06/2026
Հայաստան

Կոնգոյում էբոլա վիրուսից մաhվшն 42 դեպք է գրանցվել

 Հունիսի 1-ի դրությամբ Բունդիբուգյո վիրուսի բռնկումը շարունակում է ազդել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) և Ուգանդայի վրա։

Մայիսի 31-ին համաձայն ԿԴՀ առողջապահության նախարարության հրապարակած թարմացված տվյալների, ընդհանուր առմամբ արձանագրվել է 282 հաստատված դեպք, այդ թվում՝ 42 հաստատված մահ և 220 կասկածելի դեպք: Առավել տուժած նահանգը Իտուրին է՝ 264 հաստատված դեպքով, 15 հաստատված դեպք է գրանցվել Հյուսիսային Կիվուում և երեքը՝ Հարավային Կիվուում։

Ուգանդայում կա ինը հաստատված դեպք, այդ թվում՝ մեկ մահվան դեպք. այդ դեպքերից առնվազն երեքը կապված են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից ճանապարհորդության հետ։

«Հերացի» կենտրոնից նշում են, որ չնայած սահմանափակ տեղեկատվությանը Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) գնահատում է ԵՄ/ԵՏՀ-ում բնակվող մարդկանց վարակի հավանականությունը շատ ցածր։

Բունդիբուգյո վիրուսը Էբոլա վիրուսի հինգ հայտնի շտամներից մեկն է, որը մարդկանց մոտ հարուցում է ծանր, կյանքին սպառնացող վիրուսային հեմոռագիկ տենդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder