Յուրի Սյոմին. Մենք Սպերցյանի խորհրդատուները չենք
Աշխարհում
10:08 04/06/2026
Աշխարհ

Յուրի Սյոմին. Մենք Սպերցյանի խորհրդատուները չենք

Ռուս մարզիչ Յուրի Սյոմինը արձագանքել է հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին լուրին։

«Մենք նրա խորհրդատուները չենք. նա պետք է լսի ինքն իրեն։ Նա գիտի բազմաթիվ նրբերանգներ, այդ թվում՝ պայմանագրի ֆինանսական կողմերը։ Ես նույնիսկ չեմ ուզում խորհուրդ տալ, և ես իրավունք չունեմ դա անելու», - Սյոմինի խոսքերն է մեջբերել «Матч ТВ»-ն։

Մասնագետը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայի լիգան բարձր մակարդակի է, չնայած այն չի կարող համեմատվել Եվրոպայի առաջատար լիգաների հետ։

euro-football.ru-ը հիշեցնում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Ահլին» շատ շահավետ առաջարկ է արել և՛ խաղացողին, և՛ ակումբին։ Ֆուտբոլիստի աշխատավարձը, եթե տեղափոխվի, տարեկան կազմում է 8-9 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder