Կառավարությունը սուբսիդավորեց արտահանվող բիբարը, լոլիկը, ելակը և ծաղիկները
Տնտեսություն
11:32 04/06/2026
Հայաստան

Կառավարությունը սուբսիդավորեց արտահանվող բիբարը, լոլիկը, ելակը և ծաղիկները

«Անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսվարողներին, դիվերսիֆիկացնելու շուկաները և ձևավորել մատակարարման նոր շղթաներ։ Այն ջերմատնային տնտեսությունների աջակցության և թարմ պտուղ-բանջարղենների արտադրության աջակցության ծրագիր է»,-կառավարության նիստում զեկուցեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նա նշեց, որ որոշման նախագծով՝ արտահանվող որոշ ապրանքների ծավալին համապատասխան սահմանվում է  արտահանված յուրաքանյուր սահմնաչափի համար փոխհատուցում։

«Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, և ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ»,- ասաց Խոջայանը։

 Նա հայտենց որ ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենքտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ը իրականացնում են արտադրանքի արտահանում։

Փոխնախարարը բացատրեց, որ տնտեսվարողն արտահանումն անելուց հետո դիմում է էկոնոմիկայի նախարարություն, ապրանքի տարանցման կամ արտահանման հայտարարագրերի պատճենները և հաշիվ ապրանքագրերը ներկայացնելով։

Խոջոյանը ներկայացրեց նախարարության հաշվարկները, որ 1 ամսվա ընթացքում կանխատեսվում է 420 տոննա պտուղ-բանջարեղենի և 10 մլն հատ ծաղկի արտահանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder