Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել...ԵՄ մեր գործընկերների կողմից մաքսատուրքի հարցում որոշակի քայլեր անելու ուղղությամբ. Արարատ Միրզոյան
Տնտեսություն
12:16 04/06/2026
Հայաստան

Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել...ԵՄ մեր գործընկերների կողմից մաքսատուրքի հարցում որոշակի քայլեր անելու ուղղությամբ. Արարատ Միրզոյան

«Անկախ որևէ երկրի խոչընդոտներից՝ ՀՀ-ի ապրանքը կարտահանվի»,- անդրադառնալով ՌԴ գյուղմթերքի ներմուծման արգելքներին՝ կառավարության նիստում ասաց նիստը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հայտարարեց, թե Հայաստանում արտադրված գյուղատնտեսական ցանկացած որակյալ ապրանք արտահանվելու է, անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի և որևէ երկրի:

Մհերյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն  գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն չեն աջակցի։

Նրա խոսքով՝ սա առաջին միջոցառումն է։

«Միջոցառումների շարքը մենք կիրականացնենք՝ ըստ անհրաժեշտության, սեզոնայնության, ընդհուպ մինչև գրավոր ընթացակարգով կարող ենք որոշում կայացնել այն պահին, երբ մշակումները ավարտեք: Կարծում եմ, նույն որոշումը պիտի տարածվի և մրգերի վրա, և կոնյակի, և գինու, և հանքային ջրերի: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,-հայտարարեց Գրիգորյանը:

Արարաատ Միրզոյանը վստահեցրեց, որ ԵՄ-ում պատրաստակամ են ընդունել Հայաստանից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու:

«Հետևաբար, եթե օրինակ ջերմատնային մշակաբույսերի մասին ենք խոսում, պետք է աջակցենք այն տնտեսություններին, որը կունենա սերտիֆիկատին համապատասխան արտադրություն: Մենք այս պահին առանձին գործընկերների հետ աշխատում ենք իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ... Էլի չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել և շտապել հայտարարություններ անել, բայց մենք քննարկումներ ունենք ԵՄ մեր գործընկերների հետ, իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցով դեպի մեր արտադրողին ուղղված որոշակի քայլեր անելուն և հուսամ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել...ԵՄ մեր գործընկերների կողմից մաքսատուրքի հարցում որոշակի քայլեր անելու ուղղությամբ. Արարատ Միրզոյան