Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. Սոցհարցում
Քաղաքական
12:43 05/06/2026
Հայաստան

Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. Սոցհարցում

Հարցվածների 50%-ը պատրաստ է ընտրություններից հետո դուրս գալ փողոց և պայքարել իր քվեի համար։ Ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքները հրապարակեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

Հարցին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու.

ՔՊ՝ 32,4%,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 16,4%,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 15,2%
ԲՀԿ՝ 8,8%
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 6,2%:

Ա.Նավասարդյանը նշեց, որ սրանք այն ուժերն են, որոնք, ըստ արձանագրած ցուցանիշների, անցնելու են խորհրդարան: Ըստ նրա, 4 ընդդիմադիր ուժերի ստացած արդյունքների գումարը կազմում է  46.6%, այսինքն գրեթե 15% գերազանցում են ՔՊ-ի ցուցանիշը։ 

Նավասարդյանի խոսքով, ևս երկու ուժ խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն. ըստ հարցման «ԴՕԿ» կուսակցությանը 3,2% է ստացել, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3,1%։

Ըստ հարցման, «Նոր ուժ» կուսակցությունը ստացել է 2,1%, «Բոլորին դեմ եմ»՝  2%, «Հանրապետություն»՝ 1,5 %, ՀԱԿ՝ 0,3 %, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 0,2%, «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցություն՝ 0,1%,  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 0,1 %, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 0,1 %, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 0,1%։ Մնացած ուժերը նույնպես հավաքել են 0,1-0,3 տոկոս:

Հարցին հրաժարվել են պատասխանել 4,2 %-ը, դժվարացել են պատասխանել՝ 2,1%-ը։ 

Հեռախոսային հարցումն անցկացվել է հունիսի 2-3-ը, մասնակցել է 1104 քաղաքացի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. Սոցհարցում