Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի ու ևս 2 երկրների քաղաքացիներին
Քաղաքական
16:59 05/06/2026
Աշխարհ

Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի ու ևս 2 երկրների քաղաքացիներին

Հունգարիայի կառավարությունն ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաներ տրամադրել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից ժամանած քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի կառավարության խոսնակ Վանդա Սզոնդին՝  այս գործողությունը գնահատելով որպես առաջին քայլ՝ ուղղված հյուր աշխատողների հոսքի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը, որը ապրիլի 12-ի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը վերջ դնելով, հայտարարել է, որ հունիսից դադարեցնում է  վիզաների տրամադրումը Եվրոպական Միությունից դուրս գտնվող աշխատողների համար։

Կառավարությունը խստացնելու է օտարերկյա աշխատողների զբաղվածության հնարավորությունները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արտադրությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատողներից։ Արդեն ներկա աշխատակիցները դեռ կարող են դիմել երկարաձգման համար, մինչդեռ նոր ներկայացված հայտերը չեն բավարարվելու։

Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մի քանիսը հայտարարել են, որ աշխատողների հոսքի լիակատար դադարեցումը կհարվածի ընկերություններին և  տնտեսությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի ու ևս 2 երկրների քաղաքացիներին