Սամվել Կարապետյանի կուսակցությանը հեռացնում են հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար. Նինա Կարապետյանց
Քաղաքական
22:10 05/06/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի կուսակցությանը հեռացնում են հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար. Նինա Կարապետյանց

«Սամվել Կարապետյանը ուներ շատ մեծ թիմ, որը չունի որևէ մեծ ընդդիմադիր կուսակցություն, սա նշանակում է, որ այն արվում է հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար, դիտորդներ չունենալու համար։ Սա նշանակում է, որ տեղերում ինչ ուզելու են՝ անելու են»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակով առաջադրված, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ցուցում տվեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին՝ Արամ Զավենի Սարգսյանին, դիմում ներկայացնի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը  դուս թողնեն ընտրական պրոցեսից, ինչը և արվեց։

Դիմելով միջազգային կառույցներին՝ Կարապետյանցն ասաց. «Դուք հիմա սատարում եք մի մարդու, որը բռնապետական քայլերով է առաջ գնում և եվրոպական արժեքներով չի առաջնորդվում»։

Նա ասաց, որ եթե ընտրությամբ Փաշինյանին չհեռացնեն, ապա հեղափոխական ճանապարհով կհեռացնեն, քանի որ ժողովուրդը չի ընդունում Փաշինյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի կուսակցությանը հեռացնում են հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար. Նինա Կարապետյանց