Չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ պшտերազմnվ է uպառնnւմ իր ժողովրդին. Թաթոյան
Քաղաքական
17:02 05/06/2026
Հայաստան

Չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ պшտերազմnվ է uպառնnւմ իր ժողովրդին. Թաթոյան

«Մենք պետք է ունենանք այնպիսի երկիր, որտեղ պաշտոնյան մտածում է մարդու մասին, ոչ թե այն մասին, թե ինչպես ինքն իրեն հարստացնի»,- քարոզարշավի շրջանակում Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ 

Նա նշեց, որ այսօրվա իշխանությունը մարդկանց սպառնում է պատերազմով. «Չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ պատերազմով է սպառնում իր ժողովրդին։ Սա նշանակում է, որ երկրի անվտանգության համակարգն այնքան է  ձախողված, որ  կարող է երկրի  ղեկավարը, որը հենց դրա պատասխանատուն է, սպառնալ պատերազմով։ Դա նշանակում է , որ չկա անվտանգության համակարգը ձևավորելու, զարգացնելու  կարողություն, նաև մտածում եմ՝ հատուկ է այդպես արված, որպեսզի այս վիճակում դնեն մեր ժողովրդին։ Դա համարում եմ շանտաժ, հենց հիմա դրանով է զբաղված Հայաստանի իշխանությունը»։

Ա.Թաթոյանը նաև նշեց, որ վերջին շրջանում իրենց վերաբերյալ  ապատեղեկատվություն են տարածում. «Հաշվի առնելով մեր բարձրացող վարկանիշը, նաև այն, որ մենք անցնում ենք խորհրդարան, հսյակական ծավալի կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր ես հայտարարել եմ՝ ընտրություններից  հետո մենք միանալու ենք ՔՊ-ին կամ իրար հետ իշխանություն եք ձևավորելու։ Դա բացարձակ կեղծիք է։ Մենք երբեք Նիկոլ Փաշինյանին  չենք ընտրելու վարչապետ, ՔՊ-ն Հայաստանում չի կարող լինել իշխանություն։ Դա մեր հստակ որոշումն է, մենք պահելու ենք մեր ձայները մինչև վերջ, չենք տալու ուրիշին, չենք վաճառելու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder