Մենք մամուլի հրապարակումներով ժողովրդավարական սկզբունքին պետք է միջամտություն անե՞նք. Արամ Վարդևանյանը՝ ԿԸՀ անդամներին
Քաղաքական
23:56 05/06/2026
Հայաստան

Մենք մամուլի հրապարակումներով ժողովրդավարական սկզբունքին պետք է միջամտություն անե՞նք. Արամ Վարդևանյանը՝ ԿԸՀ անդամներին

«Դիմումին ծանոթանալով առաջին արձանագրումը, որ պետք է անենք, այն է որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի տրամաբանությունը հուշում է, որ նման՝ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով դիմելու հիմքերն առավել քան խրթին են և հստակ։

Նա նշաց, որ «Հանրապետություն» կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած նման դիմումին պետք է նախորդեր կոնկրետ փաստակազմով՝ արձանագրված իրավական ակտ։

 Վարդևանյանը նշեց, որ քարոզչության ընթացում «Ուժեղ Հայաստանը» մի քանի անգամ դիմել է ԿԸՀ՝ ՔՊ-ի թեկնածուների կողմից ատելության խոսքի տարածման հիմքով, բայց չեն պահանջել ՔՊ-ի գրանցումը չեղարկել, որովհետև գիտեին, որ իրենց ներկայացված հիմքերով ԿԸՀ-ն մերժելու էր ՔՊ-ի գրանցման չեղարկման պահանջը, դրա համար էլ դիմել էին նախազգուշացման պահանջով։

Վարդևանյանը նաև հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը դիմել էր ԿԸՀ-ին վարչական ռեսուրսի կիրառման հիմքով ՔՊ-ի գրանցումը մերժել, բայց նշվածի վերաբերյալ ԿԸՀ-ն 5,10 և ընդհանրապեսժամվա  ժամվա ընթացքում նիստ չի գումարել, ինչպես «Հանրապետություն» կուսակցության հայցի դեպքում։

«Հարց է առաջանում՝ պետք է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը լինի, որ ԿԸՀ-ն 5 ժամում նիստ գումարի.,-հարցրեց Վարդևանյանը՝ հավելեց. 

 «Մենք մամուլի հրապարակումներով ժողովրդավարական սկզբունքին պետք է միջամտություն անենք, այսինքը ԿԸՀ-ն պետք է ասի՝ ժողովրդավարությոնը դնում ենք մի կողմ, ընտրական գործընթացների հավասարությունը, արդարությունը դնում ենք մի կողմ, որովհետրև «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել և կից մամուլի հաղորդագրություներ է ներկայացրել»։

Վարդևանյանը փաստեց, որ հայցվորը չի ներկայացրել ընտրակաշառքի բաժանման որևէ դեպքի հիմնավորում, նման դեպքերի շարունակականությւոն և որ այն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա։

Նա նաև հերքեց հայցվոր կողմի պնդումը, թե Նարեկ Կարապետյանի դեմ մեղադրանք կա առաջադրված, որովհետև կա միայն վարույթ հարուցված և հայտարարեց որ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։

Արամ վարդևանյանը ԿԸՀ-ին խնդրեց մերժել դիմումը, քանի որ հիմքերը և փաստերը բացակայում են։

ԿԸՀ նախագահը 30 րոպե ընդմիջում հայտարարեց՝ որոշում կայացնելու համար;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք մամուլի հրապարակումներով ժողովրդավարական սկզբունքին պետք է միջամտություն անե՞նք. Արամ Վարդևանյանը՝ ԿԸՀ անդամներին