Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
Իրավունք
11:37 06/06/2026
Հայաստան

Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնանարավել է ՆԳՆ ոստիկանությանը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ