Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանը Լիբանանին կոչ է արել փրկել երկիրը իր «իրական թշնամուց»՝ Իսրայելից
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները: X-ի իր էջում դիվանագետը նշել է, որ Իսրայելն է Բեյրութի իրական թշնամին։
Նա ասել է, որ դատելով Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հայտարարություններից՝ «կարելի է մտածել, որ Իրանը, այլ ոչ թե Իսրայելն է, գրավել է Լիբանանի 1/5» և «ստիպել է բնակչության 1/4-ին լքել իրենց տները և ամեն օր հարվածում է քաղաքներին ու գյուղերին»։
Արաղչին կոչ է արել Աունին փրկել Լիբանանը իր «իրական թշնամուց»։
Հունիսի 4-ի գիշերը ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Իսրայելի և Լիբանանի համատեղ հայտարարության տեքստը հրադադարի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելը և Լիբանանը միմյանց նկատմամբ թշնամական մտադրություններ չունեն և մտադիր են աշխատել համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի ուղղությամբ։
Հունիսի 5-ին Աունը պահանջել է, որ Իրանի ղեկավարությունը դադարեցնի միջամտել Լիբանանի ներքին գործերին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները Լիբանանն օգտագործում են որպես «գործարքի քարտ»՝ Միացյալ Նահանգների հետ պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի շահերը չեն համընկնում Իրանի շահերի հետ, որը աջակցում է Իսրայելի դեմ պայքարող «Հեզբոլլահ» արմատական կազմակերպությանը։