Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ընտրությունների այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսը մոտենում է զրոյին»,-ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք բոլոր ընտրախախտումներն արձանագրում են, վերջում եզրակացություն են անելու, թե այս ծավալի ընտրախախտումները որքան ազդեցություն են ունեցել ընտրությունների բուն արդյունքի վրա։
«Բոլոր տեղամասերում մեծ թիմ է աշխատում՝ արձանագրելու բոլոր խախտումները, պետք է գնահատենք ծավալը։ Բայց ի պատիվ Հայաստանի քաղաքացիների ու այս ծավալի մասնակցության, կարծում եմ, իրենց վերարտադրության շանսերը նվազ է, այդ հնարավորությունը չկա»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։