Փաշինյանի իշխանության օրոք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է, Ֆրանսիայի հետ՝ անկել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
13:57 07/06/2026
Հայաստան

Փաշինյանի իշխանության օրոք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է, Ֆրանսիայի հետ՝ անկել. Նարեկ Կարապետյան

«Այս կառավարությունը ոչ մի կերպ չի դիվերսիֆիկացրել Հայաստանի տնտեսությունը։ Անկախությունը, առաջին հերթին սկսվում է հենց տնտեսական անկախությունից»,-այս մասին արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

 Էստոնացի լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գնալ դեպի Եվրոպա, իսկ Ձեր ուժը ավելի կողմ է Ռուսաստանի հետ բարեկամությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց թվերով․

«Այս կառավարությունը,  երբ եկավ իշխանությանը, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 25 տոկոս, հիմա հասել է 65 տոկոսի ու սա այն դեպքում, երբ վերջին 8 տարվա մեջ օրինակ Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունն ընկել է 20 տոկոսով»։

Նարեկ Կարապետյանը  նշեց, որ իրենց նխատակն է դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու առևտրաշրջանառությունը հավասարաչափ բաշխել տարբեր շուկաների միջև։

Նա նաև անդրադարձավ եկեղեցու հետ իշխանության հարաբերություններին ու ընդգծեց, որ իրենց քաղաքական պայքարը սկսվել է հենց եկեղեցուն սատար կանգնելուց․

«Ընդամենը մեկ բառակապակցության պատճառով Սամվել Կարապետյանին ձերբակալեցին ու պահեցին, ինչպես մենք ենք անվանում, ԿԳԲ-ի պադվալներում ու քրեական գործի մեջ էլ հենց այդպես էր նշված, որ ձերբակալել են հենց այդ բառակապակցության պատճառով»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder