ՈւՂԻՂ. Քվեարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
Քաղաքական
14:15 07/06/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. Քվեարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Ես քվեարկելու եմ, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների իրավունքները, ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապատելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի, այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերը լվանալու հոդվածը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց՝ զուտ սթափ հաշվարկի արդյունք է։

«Կարծում եմ, մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 8-ից հետո ՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ մարդ գնա ընտրատեղամասեր, քան 2021-ին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված է»,-ասաց ՀՀԿ նախագահը։

Նա հորդորեց քաղաքացիներին մասնակցել քվեարկության, քանի որ դրանից է կախված, թե որ ուժը Հայաստանում կլինի իշխանություն։

«Կլինի՞ փոքրամասնությունը, թե՞ այն քաղաքական ուժը, որի համար քվեարկել է գոնե քվեարկել է ՀՀ քաղաքացիների մի մեծ հատված»,-ասաց ՀԿ երրորդ նախագահը։

Արդյոք հնարավո՞ր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել Հայաստանում, Սերժ Սարգսյանը նշեց, դրա ճիշտ պատասխանը մենք կիմանանք կեսգիշերից հետո։

Լրագրողի այն դիտարկմանը, թե բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրախախտումների վերաբերյալ, որոնց համաձայն, նույնիսկ ՀՀԿ իշխանության օրոք նման ծավալի խախտումներ չեն եղել, ապա Սերժ Սարգսյանը նշեց՝ իրենց իշխանության օրոք ընտրախախտումների վերաբերյալ միֆը չափազանցված է։

«Երբեք մեր իշխանության օրոք այդպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել, ուղղակի այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ից դժգոհ են եղել, մինչև այսօր էլ փորձում են հավասարության նշան դնել, սակայն դա իրական չէ, ոչ սահմանների, ոչ ընտրությունների, ոչ թլ սուտ ու զրպարտանք տարածելու առումով»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Քվեարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը