Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություններ մեր համար. Արման Թաթոյան
«Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են, մենք այսօր որոշում ենք մեր ապագան, մեր երեխաների համար որոշելու ենք, թե ինչ երկիր ենք ունենալու մեզ համար»,-ընտրությունն կատարելուց հետո ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ իր համար կա մի սկզբունք, որ երբ հնարավորություն են ունենում քայլ անելու և փոփոխություններ բերելու և այն չեն անում, դա շատ ավելի վատ է, քան անում են ու սխալվում են։
Ավելի վատ է, երբ ինչ-որ քայլ չես անում, հետո փոշմանում ես, որ չես արել, դա բացթողում է։ Բաց թողնված հնարավորություն է։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություններ մեր համար»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով որ փոփոխությունները բոլորի համար են , հատկապես երիտասարդների։
Նա քաղաքացիներին հորդորեց ընտրություն կատարելիս ճիշտ որոշեն, թե ով կարող է երկիրը կառավարի, ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ, այլ ուրախությունների ժամին ուտել-խմելով զբաղվել։
«Մեր երկրի ապագայի, հանուն արդարության քվերակություն է։ Մենք չպետք է թույլ տանք, որ որոշումը կայանա դրսում, մենք չպետք է թույլ տանք, որ այն լինի օտար շահերի հանրաքվե, չպետք է լինի ուրիշների շահերի ընտրություն այս ընտրությունը պետք է կատարենք մենք, մենք ինքները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Կապանը, Մարտունին, Ապարանը, մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը»,- ասաց Թաթոյանը