Միայն այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ
Իրավունք
21:31 07/06/2026
Հայաստան

Միայն այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում միայն 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

Այսպես՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ
  •  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 30 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 17 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է 3 քրեական վարույթ:

Քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ:

 

ՀՀ քննչական կոմիտե

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միայն այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ