Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանի իշխանության օրոք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է, Ֆրանսիայի հետ՝ անկել. Նարեկ Կարապետյան
«Այս կառավարությունը ոչ մի կերպ չի դիվերսիֆիկացրել Հայաստանի տնտեսությունը։ Անկախությունը, առաջին հերթին սկսվում է հենց տնտեսական անկախությունից»,-այս մասին արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Էստոնացի լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գնալ դեպի Եվրոպա, իսկ Ձեր ուժը ավելի կողմ է Ռուսաստանի հետ բարեկամությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց թվերով․
«Այս կառավարությունը, երբ եկավ իշխանությանը, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 25 տոկոս, հիմա հասել է 65 տոկոսի ու սա այն դեպքում, երբ վերջին 8 տարվա մեջ օրինակ Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունն ընկել է 20 տոկոսով»։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ իրենց նխատակն է դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու առևտրաշրջանառությունը հավասարաչափ բաշխել տարբեր շուկաների միջև։
Նա նաև անդրադարձավ եկեղեցու հետ իշխանության հարաբերություններին ու ընդգծեց, որ իրենց քաղաքական պայքարը սկսվել է հենց եկեղեցուն սատար կանգնելուց․
«Ընդամենը մեկ բառակապակցության պատճառով Սամվել Կարապետյանին ձերբակալեցին ու պահեցին, ինչպես մենք ենք անվանում, ԿԳԲ-ի պադվալներում ու քրեական գործի մեջ էլ հենց այդպես էր նշված, որ ձերբակալել են հենց այդ բառակապակցության պատճառով»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։