Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ
Քաղաքական
18:05 07/06/2026
Հայաստան

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԱԺ հերթական ընտրություններին ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը։ Տվյալները հրապարակեց ԿԸՀ-ն։

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 488 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 412 հազար 168-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 48,52 տոկոսը։

Արագածոտնի մարզ - 57 հազար 999 ընտրող՝ 51,13 տոկոս

Արարատի մարզ - 106 հազար 622 ընտրող՝ 48,43 տոկոս

Արմավիրի մարզ -101 հազար 408 ընտրող՝ 44,8 տոկոս

Գեղարքունիքի մարզ - 83 հազար 348 ընտրող՝  46,86 տոկոս

Լոռու մարզ - 106 հազար 161 ընտրող՝ 49,77 տոկոս

Կոտայքի մարզ - 122 հազար 692 ընտրող՝ 51,01 տոկոս

Շիրակի մարզ -96 հազար 77 ընտրող՝ 46,23 տոկոս

Սյունիքի մարզ - 59 հազար 215 ընտրող՝ 55,36 տոկոս

Վայոց Ձորի մարզ - 24 հազար 171 ընտրող՝ 54,15 տոկոս

Տավուշի մարզ - 55 հազար 96 ընտրող՝ 53,27 տոկոս

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը, 14։00-ի դրությամբ՝ 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել էին 989 հազար 972 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,17 տոկոսը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ