Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարաված տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, հարյուրերոդականով հաշվարկած կլորացնում է, այդ իսկ պատճառով որոշակի տարբերություն է լինում հազարերորդական մակարդակում»,- հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելով՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա հրապարակեց նախնական արդյունքները՝ նշելով, որ դեռ կա հաշվարկի, ճշգրտման հնարավարություն կա։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 507 հազար 216, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736՝ ընտրողների 58,94 տոկոսը։
Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալներով՝
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 727 հազար 827 հազար՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝ 340 հազար 88՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113՝ 9, 934 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 58 հազար 378՝ 3,996 տոկոս
Ընտրական շեմը հաղթահարելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր 4 տոկոս։
Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։
ԿԸՀ կայքի արդյունքները՝

ԿԸՀ կազմած արձանագրությունը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2503981
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237
Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178
Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2507216
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1477736
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 260510
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝204000
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1474041
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1476409
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝201123
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝1128918
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝17097
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստացած քվեները`
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25624
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33644
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58378
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5485
ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1984
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3206
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15835
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2679
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5284
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`26567
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`727820
ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`145113
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`6750
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7258
Անճշտությունների գումարային չափը`1279:
Ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է. քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ հունիսի 14-ին։

