Սա քննություն է Եվրամիության համար. Զելենսկին շնորհավորել Փաշինյանին
Քաղաքական
13:03 08/06/2026

Սա քննություն է Եվրամիության համար. Զելենսկին շնորհավորել Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։

Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder