Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես նշվում է, որ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններն անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի իրականացմանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Նա հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իր երկրի զարգացման գործում, հանգստություն և բարգավաճում։